Մեր ՊՆ-ն չի թաքցնում կորուստները` ի տարբերություն Ադրբեջանի
Նմանատիպ
Տիգրան Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է`
Հայկական մեդիադաշտը բաց է` չափից ավելի բաց: Մեր ՊՆ-ն կորուստները չի թաքցնում և դա բերում է նրան, որ ժողովուրդը հավատում է ՊՆ-ին, արդեն բանատեղ չի դնում ասեկոսեները և խուճապ ստեղծող ապատեղեկատվությունները: Հարևան Ադրբեջանը փակել է ինֆորմացիան, անգամ` համացանցի տիրույթում: Խիստ գրաքննության է ենթարկում ցանկացած նյութ, որը կապ ունի բանակի հետ ընդհանրապես: Սրա պտուղները կվայելեն դեռ, եթե արդեն չեն վայելում: Երբ փակ է ինֆորմացիան, իսկ մարտական կորուստները ներկայացվում են իբրև դժբախտ պատահարի հետևանք, ապա դա նրանց հեռու չի տանի. Ասեցինք բութ են թուրքերը, բայց ոչ էն աստիճան, որ չտեսնեն ավտովթարից զոհվածների հրազենային վնասվածքները, կամ` միշտ փակ դագաղները: Մի խոսքով մեր հակառակորդը մեր փոխարեն անում է գործի կեսը` խուճապային տրամադրություններ և բանակի հանդեպ անվստահություն է ստեղծում. նման պայմաններում իրենց մոտ արագ կտարածվեն բամբասանքներ, չափազանցված տվյալներ, հարևան Ֆաթիմա տոտայի ասածը, որ իրենք ամեն օր հիսուն զոհ են տալիս և այլն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում