Առաջընթացն անհրաժեշտություն է. Ջեյմս Ուորլիք

Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել` տեղեկացնելով Լեհաստան մեկնելու մասին: Գրառման մեջ մասնավորապես ասված է.

«Լեհաստան եմ ճանապարհորդում` հանդիպելու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարին, քննարկելու հրադադարը և հաջորդ քայլերը: Առաջընթացն անհրաժեշտություն է»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Պիեր Անդրյուի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի, Մինսկի խմբի գործողությունների ծրագրի և տարածաշրջանային անվտանգության խնդիրների վերաբերյալ:

Մամեդյարովը և Պիեր Անդրյուն համաձայնության են եկել հունվարի 27-ին Կրակովում Ադրբեջանի արտգործնախարարի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպման վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում