Հալեպի Աշրաֆիե թաղամասը ռմբակոծությունների թիրախում է հայտնվել

Հալեպի Աշրաֆիե թաղամասը ռմբակոծությունների թիրախում է հայտնվել

Հալեպի Աշրաֆիե թաղամասը հունվարի 25-ին զինված ահաբեկչական խմբավորումների ռմբակոծությունների թիրախում է հայտնվել:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Բերիո լուրեր» ֆեյսբուքյան էջից: Ռմբակոծությունների հետևանքով զոհվել են 3 խաղաղ բնակիչներ, 11 մարդ վիրավորվել են: Բացի այդ, վնասվել են թաղամասի շենքերը, բնակարաններ, խանութներ ու մեքենաներ:

Ավելի վաղ՝ հունվարի 23-ին, զինված ահաբեկչական խմբավորումների արձակած հրթիռ է ընկել Հալեպի Թիլել փողոցում՝ Հայ Կաթողիկե համայնքի առաջնորդարանի և նրա մերձակայքում գտնվող Հայ Կաթողիկե Աթոռանիստ եկեղեցու մոտ, որի հետևանքով 3 քաղաքացիներ էին զոհվել, եղել էին վիրավորներ, ինչպես նաև վնասվել էին թաղամասի շինությունները և մեքենաները:

Հայաշատ Հալեպը 2012թ. ամռանից հայտնվել է կառավարական ուժերի և զինված խմբավորումների բախումների թիրախում, և մինչ այսօր բախումներն այնտեղ չեն դադարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում