Թուրքիայի գլխավոր ընդդիմադիրը կհանդիպի կրոնական փոքրամասնությունների առաջնորդների հետ

Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հունվարի 26-ին Ստամբուլում կհանդիպի հայերի, հույների, ասորիների և հրեաների կրոնական առաջնորդներին

Հանդիպմանը ներկա են լինելու Պոլսի հունաց տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսը, Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, ասորիների կաթոլիկ պատրիարքական փոխանորդ Յուսուֆ Սաղը և այլոք:

Քեմալական կուսակցությունից հանդիպմանը ներկա կլինեն նաև կուսակցության փոխնախագահներ Մուրաթ Օզչելիքը և Սեզգին Չանրըքուլուն, կուսակցության Ստամբուլի նահանգային ղեկավար Մուրաթ Քարայալչընը և այլոք: Նախատեսվում է, որ հանդիպումը կտևի երկու ժամ:

Ինչպես տեղեկացնում է Hurriyet -ը , Քըլըչդարօղլուն մտադիր է կրոնական առաջնորդների հետ կիսվել տեսակետերոն: Սպասվում է, որ հոգևոր առաջնորդները կներկայացնեն իրենց խնդիրները, իսկ Քըլըչդարօղլուն կներկայացնի Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության հեռանկարները և լուծման տարբերակները առաջ քաշած խնդիրների վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում