Վաղվանից մեկնարկում է Հայաստանի 5 մարզերի ինքնակառավարման մարմինների ընտրություններում թեկնածուների առաջադրման գործընթացը
Նմանատիպ
Օգոստոսի 5-ից կմեկնարկի Հայաստանի 5 մարզերի ինքնակառավարման մարմինների ընտրություններում թեկնածուների առաջադրման գործընթացը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 9-ին ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու Արարատի մարզի 97 համայնքներից 86-ում, Արմավիրի 97 համայնքներից 93-ում, Լոռու 113 համայնքներից 96-ում, Շիրակի 119 համայնքներից 113-ում, Սյունիքի 109 համայնքներից 94-ում:
Դրանց թվում են նաև շուրջ երկու տասնյակ քաղաքային համայնքներ, որոնցում նախատեսված են համայնքի ղեկավարի ընտրություններ: Մասնավորապես՝ քաղաքապետ են ընտրելու Գյումրիում, Վանաձորում, Ստեփանավանում, Էջմիածնում, Մասիսում, Սիսիանում, Մեղրիում, Կապանում, Քաջարանում:
Հիշեցնենք, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կկայանան սեպտեմբերի 9-ին, Հայաստանի 5 մարզերի 482 համայնքներում և փաստաթղթերի ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու վերջնաժամկետը օգոստոսի 10-ի ժամը 18-ն է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում