Վաղը «ՀԿԵ» ՓԲԸ ներհանրապետական էլեկտրագնացքներում երթևեկությունը անվճար է լինելու

Վաղը՝ օգոստոսի 5-ին, նշվելու է Երկաթուղայինների օրը:
Տոնի առթիվ վաղը երթևեկությունը «ՀԿԵ» ՓԲԸ ներհանրապետական էլեկտրագնացքներում անվճար է լինելու, հայտնում են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մամլու ծառայությունից:
Չնայած մասնագիտակա տոնին՝ Հայաստանի երկաթուղայինները աշխատելու են բնականոն ռիթմով՝ ապահովելով երկաթուղային համակարգի անխափան աշխատանքը և ուղևորների համար ստեղծելով հարմարավետ պայմաններ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում