Իսլամիստները մահապատժի են ենթարկել 13 դեռահասի ֆուտբոլ դիտելու համար

«Իսլամական պետության» գրոհայինները մահապատժի են ենթարկել 13 դեռահասի, ովքեր Իրաքի Մոսուլ քաղաքում դիտել են Ասիայի գավաթի մրցաշարի ֆուտբոլային հանդիպումը Իրաքի եւ Հորդանանի հավաքականների միջեւ: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով Breaking911-ին:

Ահաբեկչական խմբավորման գաղափարախոսները համարում են, որ մարզական խաղերին հետեւելը հանցագործություն է, եւ օրենքը խախտողները պետք է մահապատժի ենթարկվեն: 13 դեռահասները գնդակահարվել են գնդացիրով:

Ֆուտբոլի Ասիայի գավաթի 2015թ.-ի մրցաշարն անցկացվում է Ավստրալիայում:

Հիշեցնենք, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ակտիվացել է 2014թ. ամռանը, գրավել է Սիրիայի եւ Իրաքի զգալի մասերը: Իսլամիստների առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին իրեն հռչակել է «խալիֆ», իսկ «խալիֆայության» մայրաքաղաք է դարձել Մոսուլը:

Աղբյուրը` http://galatv.am/hy/international/slamistnery-mahapatjhi-en-entarkel-13-derahasi-futbol-ditelu-hamar/#.VMYSzC_4JsA.facebook

Հետևեք մեզ նաև Telegram-ում