Ադրբեջանի քարոզչությունը, գործողությունները հասկանալի են միայն իրենց. նախարար

«Ադրբեջանի քարոզչությանը, գործողություններին բնորոշ է յուրահատուկ ոճ, տրամաբանություն, երևակայություն, որը հասկանալի է միայն իրենց: Բոլոր դեպքերում քչերին հասկանալի կլինի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով Ադրբեջանի կողմից ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող հայտարարությունները խեղաթյուրելու և կոնկրետ օրեր առաջ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ու Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի համատեղ ասուլիսում Մերկելի՝ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ արած հայտարարությունները կանցլերատի պաշտոնական էջում ու ադրբեջանական և այլ լրատվամիջոցներում տարբերություններին:

Ըստ նախարարի, նորություն չէ, որ ադրբեջանական լրատվամիջոցներն աղավաղում են հայտարարությունները, գլխիվայր շրջում են ասածները:

«Չեմ հիշում եռանախագահների, արտաքին գործերի նախարարների մի հանդիպում ու դրանց ընթացքում հնչած հայտարարություններ, որոնք ադրբեջանական լրատվամիջոցներն ու պրոպագանդան չաղավաղեն ու գլխիվայր շուռ չտան»,- ասաց Է. Նալբանդյանը՝ հավելելով, որ Ադրբեջանը ցանկանում են ներկայացնել իրողություններն այնպես, ինչպես ցանկանում են իրենք:

Միաժամանակ նախարարն ասաց, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում ինչպես ՌԴ-ի, այնպես էլ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի դիրքորոշումները համահունչ են Հայաստանի դիրքորոշմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում