Գրոսմայստեր Ս.Մովսեսյանը 2-րդ տեղն է զբաղեցրել Բիլի օփենում
04/08/2012 13:54
Նմանատիպ
Շվեյցարիայի Բիլ քաղաքում ավարտված շախմատային մրցաշարի վերջին`11-րդ տուրում գրոսմայստեր Սերգեյ Մովսեսյանը ոչ ոքի է խաղացել ֆրանսիացի Ռոմեն Էդուարի հետ: Արդյունքում վաստակելով 8 միավոր հայ գրոսմայստերը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը. նա մեկ լրացուցիչ ցուցանիշով զիջել է չեմպիոնի կոչումը վաստակած ռուս Իգոր Կուրնոսովին: Լավագույն եռյակը եզրափակել է նույնքան միավոր վաստակած Ռոմեն Էդուարը:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Հրանտ Մելքումյանը վերջին տուրի իր պարտիան նույնպես ավարտել է ոչ ոքի և առաջատարներին զիջել է կես միավորով: Հրանտը զբաղեցրել է 7-րդ տեղը:
Նշենք, որ մրցաշարին մասնակցում էին 112 շախմատիստներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում