Էրդողանը Սոմալիում մոլլայի դեր է կատարել

Էրդողանը Սոմալիում մոլլայի դեր է կատարել

Պաշտոնական այցով Սոմալիում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մոլլայի դեր է կատարել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, թուրքական կառավարության կողմից Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոում իր մոր` Թունզալայի անունով կառուցված մզկիթի բացման արարողությունից անմիջապես հետո մզկիթում հոգեհանգստի նամազից առաջ նա ազան (մինարեթից մուեզինի կողմից հավատացյալներին արվող աղոթքի հրավեր) է կանչել:

Դրանից հետո Էրդողանը մասնակցել է Թուրքիայի կողմից Մոգադիշոում կառուցված հիվանդանոցի բացմանը:

Թուրքիայի նախագահ Էրդողանը իսլամական կրոնական վարժարանի շրջանավարտ է: Նա որդեգրել է աշխարհիկ սկզբունքներով ստեղծված Թուրքիայի Հանրապետությունն իսլամացման տանող քաղաքականություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում