Վրաստանում հերթական նոր նախարարն է նշանակվել

Վրաստանում հերթական նոր նախարարն է նշանակվել

 Վրաստանում  կայացած հատուկ ճեպազրույցի ժամանակ ներքին գործերի նախարարի պաշտոնում ներկայացրել Է գերատեսչության ղեկավարի առաջին տեղակալ Վախթանգ Գոմելաուրիին:

ՆԳ նախարարության նախկին ղեկավար Ալեքսանդր Չիկաիձեն իր հեռանալու մասին հայտարարություն Էր արել հունվարի 23-ին: Իր որոշումը նա բացատրել Էր վերջին ժամանակներս տարածվող այն մեղադրանքներով, թե ինքն իբր թաքցնում Է Զուրաբ Վազագաշվիլիի սպանության մասնակիցներին, որը 2006 թվականին, նախկին իշխանության օրոք, ոչնչացվել Էր ոստիկանության հատուկ գործողության ընթացքում:

«Ցանկանում եմ պաշտոնում ներկայացնել պրն Գոմելաուրիին, որը մինչ այս զբաղեցնում Էր ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը: Պրն Գոմելաուրին աչքի Է ընկնում բացառիկ օրինավորությամբ և սկզբունքայնությամբ»,-հայտարարել Է Գարիբաշվիլին:

«Առաջին հերթին պարոն նախարար կցանկանամ շնորհակալություն հայտնել վստահության համար: Կփորձեմ արդարացնել ձեր և բնակչության վստահությունն ու հույսերը: Ինձ համար ՆԳՆ-ն խորթ չէ: Իմ 20-ամյա աշխատանքային գործունեության կեսն անցել է ՆԳՆ-ում: Վերջին երկու տարիներին ես ստիպված էի աշխատել տարբեր վարչություններում և ղեկավարել դրանք: Կփորձեմ ամեն ինչ կատարել այնպես, ինչպես հարկ լինի և արդարացնել վարչապետի վստահությունը»,- նշել է Գոմելաուրին:

Վախթանգ Գոմելաուրին ծնվել Է 1975 թվականի դեկտեմբերի 24-ին, 2001 թվականին ավարտել Է Ֆիզիկական դաստիարակության եւ սպորտի ակադեմիան: 1994 թվականին սկսել Է ղեկավար պաշտոններում աշխատել կառավարության պահպանության հատուկ ծառայությունում, 2002 թվականին ծառայել Է Վրաստանի ներքին գործերի նախարարության պահակային ոստիկանությունում: Մինչեւ 2013 թվականը Գոմելաուրին եղել Է Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի պահպանության ղեկավարը, 2013 թվականից աշխատել Է ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնում: Չիկիաձեի պաշտոնաթողությունից հետո դարձել է նախարարի պաշտոնակատար:

Տիրապետում Է վրացերենին, անգլերենին եւ ռուսերենին: Ամուսնացած Է, ունի երկու երեխա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում