Սպանված Ավետիսյանների ընտանիքի հարազատները խնդրում են իրավապահ մարմիններին ապահովել իրենց անվտանգությունը

Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի մոտ բարեկամներն ու հարազատները խնդրում են իրավապահ մարմիններին ապահովել իրենց անվտանգությունը:

Նրանք ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեցին, որ կարիք ունեն փաստաբանական, հոգեբանական աջակցության եւ անվտանգության ապահովման: Սպանված Ավետիսյանների տանտիրուհու՝Հասմիկ Ավետիսյանի քույրը՝ տիկին Ռիտան, ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց, որ անվտանգության ապահովման անհրաժեշտություն ունի ինչպես ինքը, այնպես էլ սպանված Ավետիսյանների դուստրերը: «Մենք վախենում ենք. ոչ մի բանից տեղյակ չենք, ոչ մի բան չենք հասկանում ու վախենում ենք: Ո՛չ գիշերն ենք քնում, ո՛չ ցերեկը, լարված, անհանգիստ, ոչ մեկի առաջ դուռ չենք բացում: Խնդրում ենք մեզ օգնել, որովհետեւ մենք չգիտենք, թե իրականում ովքեր են հանցագործները, ինչու համար էր այդ սպանությունը եւ չգիտենք էլ, թե ինչ հետեւանքներ կլինեն»,-մեզ հետ զրույցում նշեց Տիկին Ռիտան:

Ընտանքի մտերիմները պատմեցին, որ «ինչ տեղի է ունեցել դեպքը, աղջիկները չենք քնում, մի հատ ձայն են լսում ու սարսափահար վեր են թռչում: Գիշերները քնել չեն կարողանում ու խոհանոցի դանակը ձեռքերին են ման գալիս, էս խեղճ երեխեքը արդեն գժվում են»: Նրանք խնդրեցին մեզ հրապարակել, որ ընտանիքի մտերիմները խնդրում են ապահովել իրենց անվտանգությունը եւ փաստաբանական, հոգեբանական աջակցություն ցուցաբերել:

 

Աղբյուրը` http://galatv.am/hy/news/panvac-vetisyanneri-yntaniqi-harazatnery-xndrum-en-iravapah-marminnerin-apahovel-irenc-anvtangutyuny/

Հետևեք մեզ նաև Telegram-ում