Ասադը մեղադրել է Էրդողանին

Սիրիայի Նախագահ Բաշար ալ Ասադը ծանր մեղադրանքներ է հնչեցրել Թուրքիայի Նախագահ Ռեջեթ Թայիփ Էրդողանի դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ամերիկյան Foreign Affairs հանդեսին տված հարցազրույցում Ասադը Էրդողանին «Ալ Կաիդա»-ի եգիպտական «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության «գա ղափարական աջակից» է անվանել:

Հանդեսի թղթակցի այն հարցին` «Էրդողանի՞ն եք մեղադրում, ում հետ մի ժամանակ լավ հարաբերություններ եք ունեցել», Ասադը պատասխանել է. «Այո: Քանի որ Էրդողանը կապված է «Ալ Կաիդա»-ին կից «Մուսուլման եղբայրների» գաղափարախոսությանը: Դրանք 20-րդ դարի սկզբին բռնություն տարածող` քաղաքական իսլամը գերադասող առաջին իսլամիստական կազմակերպություններն են: Իսկ նա ամուր կերպով հավատում է այդ արժեքներին: Էրդողանը ֆանատիկոս է»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում