Ընտրություններ Թալինում
Նմանատիպ
Արագածոտնի մարզի Թալին քաղաքում այսօր տեղի են ունենում համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություն: Ինչպես տեղեկացնում է Times.am գործակալությունը, ընտրատեղամասերը բացվել են առավոտյան ժամը 8:00-ին: Համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են 5 թեկնածուներ’ հանրապետական Սարգիս Արամյանը, ԲՀԿ անդամ Վազգեն Խաչատրյանն ու անկուսակցականներ Էդվարդ Գրիգորյանը, Վորոշ Խաչատրյանն ու Գագիկ Կարապետյանը:
Ավագանու անդամի տեղի համար պայքարելու է 31 թեկնածու’ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն» կուսակցությունից, նաեւ անկուսակցականներ:
Հիշեցնենք, որ մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո Թալինի քաղաքապետի պաշտոնը թափուր է մնացել, քանի որ Թալինի թիվ 15-րդ ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվեց Թալինի քաղաքապետ Մնացական Մնացականյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում