Ծանրամարտի վերջին հույսը կամ ինչու՞ են պարտվում մեր մարզիկները
Նմանատիպ
Լոնդոնում ընթացող 30-րդ Օլիմպիական խաղերի 9-րդ օրը մրցասպարեզ դուրս կգա հայկական ծանրամարտի վերջին հույսը՝ Հռիփսիմե Խուրշուդյանը: Ցավոք, մինչ օրս այս մարզաձևի մեր ներկայացուցիչները ավելի քան վատ արդյունքներ են ցուցադրել: Նրանցից միայն 94 կգ. քաշային Նորայր Վարդանյանն էր, որ կարողացավ խուսափել զրոյական արդյունքից: Երկամարտի արդյունքում նա հավաքեց 380 կգ. և զբաղեցրեց 11-րդ տեղը:
Ծանրամարտի Հայաստանի հավաքականի նման ձախողումն անսպասելի էր ոչ միայն մարզասերների, այլև փորձագետների և ոլորտի պատասխանատուների համար: Որպես պատճառ նշվում է թե մարզիկների հոգեբանական պատրաստվածության աստիճանը, թե ուսումնամարզական հավաքների սակավաթվությունն ու անհետևողականությունը և թե մարզիկների անհատական մարզումների բացթողումները: Ցավոք, այս ամենին ավելացան նաև քաղաքական շահարկումներն ու քննադատությունները, ինչը նույնպես կարող էր անդրադառնալ երիտասարդ մարզիկների հոգեբանական պատրաստվածության աստիճանի վրա:
Իհարկե օլիմպիական այս անհաջողությունը դեռ երկար կքննարկվի մեր մասնագետների և մարզասերների կողմից: Այսօր սակայն, ցավով պետք է փաստել, որ չնայած մեր մարզիկների տաղանդին ու ֆիզիկական մեծ հնարավորություններին, մենք չունենք ծանրամարտի հավաքական, թիմային մտածելակերպ և թերևս այստեղ է պետք փնտրել անհաջողությունների բոլոր պատճառները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում