Լոնդոն 2012. Նորայր Բախտամյանը 18-րդն էր
05/08/2012 14:45
Նմանատիպ
Հայ հրաձիգ Նորայր Բախտամյանը «ատրճանակ-50մ» մրցամանը նույնպես անհաջող հանդես եկավ և չկարողացավ հաղթահարել որակավորման փուլի արգելքը:
Ինչպես տեղեկացնում է «Առաջին լրատվականը», 41-ամյա մարզիկը վաստակեց 557 միավոր և դուրս մնաց հետագա պայքարից’ առաջատարին զիջելով 12 միավորով և զբաղեցնելով 18-րդ տեղը: Որակավորման փուլում հանդես էին գալիս 38 մարզիկներ, իսկ եզրափակիչ փուլ անցան լավագույն արդյունք ունեցող 8 հրաձիգներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում