Հռիփսիմե Խուրշուդյանը Հայաստանին օլիմպիական բրոնզե մեդալ է պարգևել
Նմանատիպ
Ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանն այսօր Հայաստանի հավաքականի համար վաստակել է երկար սպասված օլիմպիական մեդալը:
75+ քաշային կարգի մրցաշարում հայ ծանրորդուհին երկամարտում ցույց է տվել 294 կգ արդյունք և զբաղեցրել 3-րդ հորիզոնականը:
Պոկում վարժությունում Հռիփսիմեն առաջին փորփից բարձրացրել է 124 կգ ծանրաձող, այնուհետև երկրորդ մոտեցմանը ավելացրել է արդյունքը 4 կգ-ով (128կգ), իսկ երրորդ փորձը (132 կգ) անհաջող է ստացվել:
Հրում վարժությունում Հ.Խորշուդյանը առաջին փորձից վստահորեն բարձրացրել է 158 կգ ծանրաձողը, երկրորդ փորձին հայ մարզուհին բարձրացրել է 166 կգ ծանրաձողը, որը, սակայն, մրցավարները չեն հաշվել: 3-րդ մոտեցմանը Հռիփսիմեն կրկին հաջող է բարձրացրել ծանրաձողը և արժանացել բրոնզե մեդալի:
Առաջին տեղը գրավել է չինուհի Լուլու Զուն, ով երկամարտի արդյունքում կարողացել է գլխավերևում պահել 333 կգ, ինչը աշխարհի նոր ռեկորդ է: Իսկ երկրորդ տեղը գրավել է ռուս ծանրորդուհի Տատյանա Կաշիրինան՝ ցույց տալով 332 կգ արդյունք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում