Վրաստանի նախագահը Պորոշենկոյին հղած նամակում «ահաբեկչություն» է որակել Մարիուպոլի գնդակոծումը

Վրաստանի նախագահը Պորոշենկոյին հղած նամակում «ահաբեկչություն» է որակել Մարիուպոլի գնդակոծումը

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին նամակ է ուղարկել Ուկրաինայի իր պաշտոնակից Պյոտր Պորոշենկոյին, որում ափսոսանք է հայտնել Ուկրաինայի հարավ-արեւելքի Մարիուպոլ քաղաքում մարդկանց զոհվելու կապակցությամբ, տեղեկացնում է «Նովոստի Գրուզիա»-ին:

«Խորը ափսոսանք ու վշտակցություն եմ հայտնում Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքում կատարված ահաբեկչական գործողության կապակցությամբ, որն անմեղ մարդկանց կյանքեր խլեց: Խաղաղ բնակչության վրա հարձակումը, նույնիսկ պատերազմի պայմաններում, ծանրագույն հանցագործություն է, եւ այն չպետք է անարձագանք մնա միջազգային հանրակցության կողմից»,- ասված է Մարգվելաշվիլիի նամակում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում