Մեկ օրում երկու մեդալ

Լոնդոնում ընթացող 30-րդ Օլիմպիական խաղերի 9-րդ օրը երկու մեդալ է պարգևել Հայաստանի Հանրապետության օլիմպիականներին: Times.am գործակալությունն արդեն տեղեկացրել է, որ 75+ քաշային կարգի մրցաշարում հայ ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանը երկամարտում ցույց է տվել 294 կգ արդյունք և զբաղեցրել 3-րդ հորիզոնականը:

Օլիմպիական ոսկուն շատ մոտ էր կանգնած հունահռոմեական ոճի ըմբշամարտի 74կգ քաշային կարգի Արսեն Ջուլֆալակյանը, որը եզրափակչում զիջեց Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչ Ռոման Վլասովին: Նշենք, որ մինչ եզրափակիչը Ջուլֆալակյանը 1/8 եզրափակիչում հաղթել էր ղրղզ ըմբիշ Դոնիյար Կոբոնովին, 1/4 եզրափակիչում՝ բելառուսցի Ալեքսանդր Կիկինյովին իսկ կիսաեզրափակչում՝ ադրբեջանցի Էմին Ահմադովին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում