Պատմական ճշմարտությունը ընդունելու իրական թեստը կլինի ապրիլի 24-ը. The Guardian

Պատմական ճշմարտությունը ընդունելու իրական թեստը կլինի ապրիլի 24-ը. The Guardian

Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ համաշխարհային մամուլում գրեթե ամեն օր տեղ են գտնում հոդվածներ, որտեղ ներկայացվում է մեկդարյա ոճրագործությունը տարբեր ասպեկտներով:

Նմանատիպ հերթական հոդվածի հեղինակը Ջեֆրի Ռոբերտսոնն է, ով համաշխարհային մեծ վարկ ունեցող իրավաբան, փաստաբան է: Վերջինս The Guardian-ի էջերում տպագրել է «Հայերը ցանկանում են 1915 թվականի կոտորածը որպես մարդկության դեմ հանցագործություն ճանաչվի» խորագրով հոդված, որտեղ ներկայացնում է հարցի իրավական կողմը:

Հոդվածի սկզբում հեղինակը հիշատակում է Հիտլերի խոսքերը Լեհաստան մտնելուց առաջ` վկայակոչելով այն հանգամանքը, որ ոչ ոք ներկայումս չի հիշում թուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը:

Նշվում , որ Հայոց ցեղասպանությունը Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի կողմից 1915թ-ին ճանաչվել է, որպես մարդկության դեմ հանցագործությունը: Հիշեցվում է, որ ժամանակին այդ դաշնակիցները խոստացել էին պատժել մեղավորոներին, սակայն Սևրի համաձայնագիրը, որով նախատեսված էր երիտթուրքերին պաժի ենթարկելը, այդպես էլ կյանքիչ չկոչվեց:

Ավելին`  նշվում է,որ ներկայումս Թուրքիայում կարող ես բանտարկվել, եթե ընդունում ես, որ 1915թ-ին ցեղասպանություն է կատարվել: Թուրքական քրեական օրենսգրքի 301 հոդվածով թուրքականությանը վիրավորելու համար հատուկ պատիժ է սահմանված:

Ի հեճուկս, որոշ եվրոպական ժողովրդավարական երկրներում Հայոց ցեղասպանության մերժումը համարվում է հանցագործություն:

Խնդիրն այն է, որ Թուրքիան «նյարդայնորեն» է վերաբերվում այս թեմային: Մեծ Բրիտանիայի դեպքում պատմությունն ավելի տարօրինակ է. 1915 թվականին ոչ մի ազգ այդքան վճռական չէր մարդկության դեմ կատարված հանցագործությունը պատժելու հարցում: Ունսթիոն Չերչիլը դատապարտեց «տխրահռչակ համընդհանուր կոտորածը և հայերի տարհանումը», իսկ այժմ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն նախարարներին թույլ է տալիս այդ դեպքերը «ողբերգություն» անվանել, թեև ժխտումը չի քրեականացրել` «ոչ բավարար ապացույցների պատճառով»:
Հ

աշվի առնելով սերտ հարաբերությունները Թուրքիայի հետ` բրիտանացի նախարարները նաև խուսափում են մասնակցել Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշ-երեկոներին: Այժմ ԱԳՆ-ն ցավակցում է հայ ժողովրդին 1915 թվականի «ողբերգության» համար` ասելով, որ դա կառավարությունները չպետք է որոշեն, քանի որ այն «բարդ իրավական հարց է»:

Ցեղասպանությանը երբեք չի կարող արդարացում լինել: Եվ այս ամենին իրավական ամրագրում տվեց Ռաֆայել Լեմկինը, ում ջանքերով ՄԱԿ-ը 1948թ-ին ընունեց ցեղասպանության մասին կոնվենցիան:

Հեղինակը հարցադրում է կատարում, արդյոք ցեղասպանության ճանաչումը իմաստ ունի մեկ դար անց: Եվ հաստատում, որ նման հանցագործությունը ժամանակային սահմաններ չի ճանաչում:

Ռոբերտսոնը նշում է, որ 1915 թվականին բռնագանձված ակտիվները դեռ կարող են վերադարձվել, ավերված եկեղեցիներ կարող են վերանորոգվել: Հայերը ցանկանում են վերադարձնել Արևելյան Թուրքիայի իրենց պատմական հողերը: Սակայն այս ամենի հետ մեկտեղ նրանք մի բան են ցանկանում. այն է`Թուրքիան 1915 թվականի «ողբերգությունը» հանցագործություն, մարդկության դեմ հանցագործություն ճանաչի:

Հայտնի իրավաբանը չի կասկածում, որ Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ չի փոխվել: Պատմական ճշմարտությունը ընդունելու իրական թեստը կլինի այն, թե Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն իր պատվիրակությանը ապրիլի 24-ին ուր կուղարկի` Հայաստան, թե Թուրքիա` հաշվի առնելով այն, որ թուրքերը որոշել են Գալիպոլի ճակատամարտի 100-ամյակը նշել ապրիլի 24-ին:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում