Իրանը կշարունակի խաղաղ ատոմային Էներգետիկայի զարգացումը. Ռոուհանի

Իրանը կշարունակի խաղաղ ատոմային Էներգետիկայի զարգացումը. Ռոուհանի

Իրանը մտադիր Է «շարունակել միջուկային տեխնոլոգիաների ներդրումը իր խաղաղ ատոմային Էներգետիկան զարգացնելու համար»: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՍՆԱ գործակալությանը, այս հայտարարությունն արել Է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին

Նրա խոսքով՝ իրանական միջուկային խնդրի լուծումն «բացառապես քաղաքական հարթությունում Է», եւ «այդ լուծումը պահանջում Է երկու կողմերի քաղաքական կամքը», որոնք բանակցություններ են վարում այդ հարցի շուրջ: «Մենք, իհարկե, ձգտում ենք որքան կարելի Է ավելի արագ լուծել այդ խնդիրը»,-ասել Է Ռոուհանին Պորտուգալիայի արտաքին գործերի նախարար Պույ Մաշետեի հետ ունեցած հանդիպման ընթացքում:

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ նախագահը կրկին հավաստել Է, որ իրանական միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ Է կրում:

Ինչ վերաբերում Է Իրանի եւ «վեցյակի» (ԱԽ-ի հինգ մշտական անդամները եւ Գերմանիան) բանակցությունների ընթացքին, ինչպես նաեւ Իսլամական Հանրապետության դեմ պատժամիջոցների նոր փաթեթին հավանություն տալու Միացյալ Նահանգների Կոնգրեսի փորձերին, նախագահը նշել Է, որ «Իրանի վրա ճնշումն անիմաստ Է»: «Ինչպես ճնշումը, այնպես Էլ պատժամիջոցները երկսայրի սուր են, որոնք վնաս կհասցնեն երկու կողմերին»,-ընդգծել Է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում