Գյումրիի քաղաքապետի ընտրություններին դեռևս առաջադրվել է միայն Ս.Բալասանյանը

Գյումրիի քաղաքապետի ընտրություններում քաղաքապետի թեկնածուներից առայժմ միայն «Բարգավաճ Հայաստանը» ներկայացնող Սամվել Բալասանյանն է առաջադրվել, հաղորդում է Panorama.am-ը:

Հիշեցնենք, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կկայանան սեպտեմբերի 9-ին, Հայաստանի 5 մարզերի’ Արարատի, Արմավիրի, Շիրակի, Լոռու և Սյունիքի 482 համայնքներում և փաստաթղթերի ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու վերջնաժամկետը օգոստոսի 10-ի ժամը 18-ն է:

Իսկ նշված մարզերի տեղական ինքնակառավարման համայնքների ղեկավարների ընտրություններում նախընտրական քարոզարշավը մեկնարկելու է օգոստոսի 22-ից մինչև սեպտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում