Քրդական ուժերը վերահսկում են Քոբանիի բոլոր թաղամասերը

Քրդական ուժերը վերահսկում են Քոբանիի բոլոր թաղամասերը

Քրդական ուժերը վերահսկողություն են հաստատել թուրք-սիրիական սահմանի մերձակայքում գտնվող Քոբանի քաղաքի վրա՝ այնտեղից վտարելով «Իսլամական պետության» ահաբեկիչներին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական մոնիթորինգի կենտրոնը:

ԻՊ-ի մի քանի անդամներ Twitter-ում նշել են, որ պայքարը շարունակվում է:

Այդուհանդերձ, Քոբանիի մերձակա գյուղերում ահաբեկիչների դեմ բախումները շարունակվում են:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ քրդական ուժերը վերահսկողություն են հաստատել քաղաքի 90 տոկոսի վրա:

ԻՊ-ն սեպտեմբերից հարձակումներ է իրականացնում Քոբանիի վրա՝ փորձելով գրավել այն:

Մոտ 200 հազար բնակիչներ ստիպված փախուստի են դիմել քաղաքից և շրջակա գյուղերից: Քաղաքը կարևոր նշանակություն ունի ԻՊ-ի համար, քանի որ այն գրավելու դեպքում կազմակերպությունը վերահսկողություն կհաստատի Հալեպի մարզի գրաված տարածքներից մինչև Ռակկայի մերձակայքում գտնվող Թել Աբյադ քաղաք: Քոբանի (Այն ալ Արաբ) քաղաքը գտնվում է Դամասկոսից 532 կմ հեռավորության վրա՝ Թուրքիայի սահմանի մերձակայքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում