Ուկրաինայի հակամարտություը 5187 մարդու կյանք Է խլել. ՄԱԿ

Ուկրաինայի հակամարտություը 5187 մարդու կյանք Է խլել. ՄԱԿ

Ուկրաինայի հակամարտության ընթացքում անցյալ տարվա ապրիլից ի վեր զոհվել Է 5187 մարդ, եւս 11 հազար 515 բնակիչներ վերքեր են ստացել: Այս տվյալները, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Ժնեւում կայացած ճեպազրույցի ժամանակ ներկայացրել Է ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների հարցերով գերագույն կոմիսարի վարչության պաշտոնական ներկայացուցիչ Ռուպերտ Քոլվիլը: Ուկրաինայում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Ջովաննա Բարբերիսը հայտնել Է, որ հազարից ավելի երեխաներ Դոնեցկում ստիպված են ռմբակոծումներից փրկվել ստորգետնյա ռմբապաստարաններում:

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ Կիեւից հեռախոսով պատասխանելով Ուկրաինայի հարավ-արեւելքի իրադրության վերաբերյալ հարցերին, նա հայտնել Է, որ երեխաներն ապահովված չեն անհրաժեշտ քանակությամբ սննդամթերքով եւ սանիտարիայով:

«Մենք խիստ անհանգստացած են նրանց վիճակից: Պահանջում ենք անհապաղ դադարեցնել բռնությունը եւ ապահովել երեխաների պաշտպանությունը»,-ասել Է նա:

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի գնահատումների՝ Ուկրաինայի հակամարտությունից այս կամ այն չափով տուժել Է շուրջ 1,7 մլն երեխա:

«Մենք կոչ ենք անում միջազգային հանրակցությանը՝ երեխաներին ապահովել անհրաժեշտ օգնությամբ,- նշել Է Բարբերիսը:- ՅՈւՆԻՍԵՖ-ն Ուկրաինայի հակամարտության բոլոր կողմերին հիշեցրել Է, որ երեխաները պետք Է պաշտպանված լինեն վնասներից»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում