Չավուշօղլուն հույսեր է կապում Հունաստանի նորընտիր ձախերի հետ

Չավուշօղլուն հույսեր է կապում Հունաստանի նորընտիր ձախերի հետ

Թուրքիան պատրաստ է համագործակցել Հունաստանում խորհրդարանական ընտրություններում հաղթած ձախակողմյան ուժերի հետ՝ Կիպրոսի հարցով: Այս մասին հայտարարել է  Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն:

Նա նշել է, որ Թուրքիան ցանկանում է վերսկսել բանակցություններ, որոնք «կհանգեցնեն լարվածության նվազեցմանը Էգեյան շրջանում և այլ հարցերում»:

Թուրք դիվանագետը  նշել է, որ Հունաստանն է հեռացել Կիպրոսի հարցով բանակցություններից, իսկ Թուրքիան պատրաստ է վերսկսել դրանք:

Թուրքիան Հունաստանին առաջարկել է նաև միասին զբաղվել նավթարդյունահանումով ու գազարդյունահանումով Միջերկրական ծովի արևելյան հատվածում:

Չավուշօղլուն մեծ հույսեր է կապել  նորընտիր ուժերի հետ` հույս  հայնտնելով , որ նրանք  համամիտ կլինեն Թուրքիայի հետ:

 Հիշեցնենք, որ Հունաստանում խորհրդարանական  վերջին  ընտրություններում 36,34 % ձայներով հաղթել է ձախակողմյան ուժերի ՍԻՐԻԶԱ կոալիցիան, որին էլ Հունաստանի նախագահ Պապուլյասն առաջարկել է կառավարություն ձևավորել: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում