Մոսկվայում սկսվել է Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը

Մոսկվայում սկսվել է Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը

Մոսկվայում հունվարի 27-ին սկսվել է երկրորդ հանդիպումը Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչների միջև:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Լիբանանյան «Ալ Մայադին» գործակալությունը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունվարի 28-ին հանդիպում կունենա Սիրիայի ընդդիմության և կառավարության ներկայացուցիչների հետ:

Վաղը նաև կկայանա Սիրիայի ընդդիմության և կառավարության ներակայցուցիչների հանդիպումը:

Մոսկվայում բանակցություններն ընթանում են դռնփակ` միայն կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ, առանց որևէ կողմնակի անձի:

Սիրիայի կառավարական պատվիրակությունը գլխավորում է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար ալ Ջաաֆարին: Մոսկվայում են նաև սիրիական ընդդիմության մոտ 30 անդամներ: Մոսկվայում հունվարի 26-ից մեկնարկած հանդիպումը անվանել են ֆորում, որն ունի կառուցողական բնույթ, և այն կարող է հիմք հանդիսանալ միջսիրիական բանակցությունների վերսկսման համար, որն ընդհատվել էր մեկ տարի առաջ: Սիրիայի ներքին ընդդիմության Ազգային համակարգող կոմիտեն համաձայնել էր պատվիրակություն ուղարկել Մոսկվա՝ հայտարարելով, որ չեն կարող բաց թողնել երկրում արյունահեղությունը դադարեցնելու հնարավորությունը: Ստամբուլում ձևավորված` Սիրիայի ընդդիմադիր եւ հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի 5 անդամները, այդ թվում` նախկին ղեկավար Ահմադ ալ Ջարբան նույնպես համաձայնել են մասնակցել բանակցություններին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում