Բաքուն դիմել է միջազգային կառույցներին` ԼՂՀ-ում սիրիահայերի վերաբնակեցման դեմ
06/08/2012 11:15
Նմանատիպ
Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայությունը հայտարարություն է տարածել, ըստ որի, Բաքուն պաշտոնապես դիմել է միջազգային կառույցներին ու ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրներին՝ կապված ԼՂՀ-ի վարչապետ Արա Հարությունյանի այն հայտարարության հետ, թե Արցախը միշտ պատրաստ է ընդունել սիրիահայ հայրենակիցներին:
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Ադրբեջանի «պատմական» տարածքներում «ապօրինի բնակեցման» հարցն արտացոլվել է նաև ԵԱՀԿ-ի առաքելության ու Մինսկի խմբի նախկին հաշվետվություններում: