Թուրքիայի Մեջլիսի նախագահը հակասել է ինքն իրեն

Թուրքիայի  Մեջլիսի նախագահը հակասել է ինքն իրեն

Թուրքիայի Մեջլիսի նախագահ Ջեմիլ Չիչեքը, ով պաշտոնական այցով գտնվում է Չեխիայի Հանրապետությունում, կրկին անդրադարձել է Հայոց ցեղասպանությանն ու հայկական հարցին:

Նա հերթական անգամ քննադատել է տարբեր երկրների խորհրդարանները, որոնք բանաձևեր են քննարկում Հայոց ցեղասպանության վերաբերյալ: «Խորհրդարանները միջազգային քրեական դատարաններ չեն: Անցյալում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ որոշումներ պետք է կայացնեն պատմաբանները: Մենք պատրաստ ենք առերեսվել մեր պատմության հետ»,- հայտարարել է Չիչեքը` համոզմունք հայտնելով, որ  «խորհրդարաններում խնդրի ընդունումը խեղաթյուրում է «ցեղասպանության» իմաստը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում