Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունում հակահայկական սկանդալը շարունակվում է
Նմանատիպ
Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության Իզմիրի պատգամավոր Բիրգյուլ Այման Գյուլերը հայտնել է, որ կուսակցությունից հեռանում է այն պատճառով, որ իր կուսակից ընկերները մասնակցել էին Հրանտ Դինքի տարելիցին նվիրված միջոցառմանը:
Գյուլերը նշել է, որ իրեն անհանգստացնում է այն, որ իրենց կուսակցության նոր անդամներն աջակցում են «իրականությունից դուրս ցեղասպանության մասին մեղադրանքներին»` այն էլ 2015 թվականին: Պատգամավորին մասնավորապես դուր չի եկել այն, որ քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության պատգամավորներ Շաֆաք Փավեյը և Սեզգին Թանրըքուլուն Դինքի մահվան տարելիցին կանգնել էին «Առերեսվեք Դինքի հետ, առերեսվեք Ցեղասպանության հետ» գրությամբ պաստառի հետևում:
Հիշեցնենք, որ Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության Բեյողլու մարզի կազմակերպությունում օրեր առաջ պահանջում էի ն, որպեսզի ԺՀԿ-ի փոխնախագահներ Շաֆակ Փավեյը, Սեզգին Թանրըքուլուն և Ստամբուլը ներկայացնող պատգամավոր Ումութ Օրանը ներկայացվեն կարգապահական հանձնաժողով` Հրանտ Դինքի մահվան ութերորդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար:
Կուսակցությում նշում են, որ Թուրքիան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, և իրենց կուսակցությունը շարունակելու է ժխտողական քաղաքականությունը: Ապա նշվում է, որ կուսակցության այդ անդամները խախտել են կուսակցության կանոնները և չեն գործել իրենց պարտավորությունների համաձայն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում