Ուժեղ ավտովթար Էջմիածին-Արմավիր ճանապարհին. Արդեն կա երկու զոհ, երթուղայինի վարորդը ձերբակալված է
06/08/2012 12:49
Նմանատիպ
Օգոստոսի 5-ին, ժամը 12.40-ի սահմաններում, «ԳԱԶել-322132» մակնիշի միկրոավտոբուսը Էջմիածին-Արմավիր ճանապարհի 7-րդ կմ-ին բախվել է «ԳԱԶ-5204» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով «ԳԱԶել-322132»-ի ուղևորը` 1963 թ. ծնված Ս. Պետրոսյանը, տեղում մահացել է, իսկ մյուս 11 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ «ԳԱԶել-322132»-ի վարորդը ձերբակալված է: Կատարվում է քննություն:
Ինչպես հաղորդում է «Tert.am»-ը՝ վկայակոչելով ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին, այսօր առավոտյան՝ ժամը 8:00-ի սահմաններում, Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է վիրավորներից Կոտայքի մարզի բնակիչ, 85-ամյա Աղավնի Մխոյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում