Ադրբեջանն ու Թուրքիան նախատեսում են ստեղծել Եվրասիական էներգամիություն
28/01/2015 12:15
Նմանատիպ
Ադրբեջանն ու Թուրքիան նախատեսում են ստեղծել Եվրասիական էներգամիություն:
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը` հղում կատարելով Yeni Şafak թերթին, նոր միության կենտրոնը լինելու է Ստամբուլը:
Էներգետիկ միությունը, որը միավորելու է 18 երկրների, գլխավորելու են Ադրբեջանն ու Թուրքիա:
Միջազգային էներգետիկ-տնտեսական միության նախագահ Գյուրքան Քումբարօղլուի խոսքերով, Ադրբեջանն ու Թուրքիան նախատեսում են հզոր միություն ստեղծել: Նա նշել է, որ SOCAR-ի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում տարածաշրջանային նախագծի իրականացման համար համաձայնության են եկել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում