Ի.Ալիևը «սուս ու փուս» հեռացել է Ա.Ջուլֆալակյան-Է.Ախմադով մրցամարտից
06/08/2012 13:26
Նմանատիպ
Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում որոշ մանրամասներ է ներկայացրել երեկվա եզրափակչի մասին.
«Պատմեմ ամենահետաքրքիր պահը ադրբեջանցի մարզիկի հետ կպնելու ժամանակ, ավելի ճիշտ’ նախքան կպնելը, ազերիների «հարգարժան» Ալիև նախագահը ևս գտնվում էր դահլիճում և մեր գոտեմարտից առաջ հարցնում է ըմբշամարտի մասնագետներին, թե «էս հայը ուժե՞ղ է»: Սրանք ասում են հա, շաաաաաատ… Ասում է. «դե որ էդպես է ավելի լավ է ես գնամ»: Եւ թողնում սուս ու փուս հեռանում է»:
Հիշեցնենք, որ Արսեն Ջուլֆալակյանը 74կգ քաշային կարգում եզրափակիչ դուրս եկավ կիսաեզրափակիչում ադրբեջանցի Էմիր Ախմադովի նկատմամբ տարած վստահ հաղթանակից հետո:
Հետևեք մեզ նաև Telegram-ում