ԵԱՀԿ-ն ղարաբաղա-ադրբեջանական առաջնագծում կանցկացնի հերթական դիտարկումը

ԵԱՀԿ-ն ղարաբաղա-ադրբեջանական առաջնագծում կանցկացնի հերթական դիտարկումը

ԵԱՀԿ առաքելությունը հունվարի 29-ին հերթական դիտարկումը կանցկացնի ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի առաջնագծում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հայկական կողմից դիտարկմանը կմասնակցեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը, Եվգենի Շարովը և Պետեր Սվեդբերգը:

Ադրբեջանական կողմից դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբեռլեն և Սայմոն Թիլլերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում