Ադրբեջանի ՀՆԱ-ի աճը 2015-ին չի գերազանցի 1,5 տոկոսը

Ադրբեջանի ՀՆԱ-ի աճը 2015-ին չի գերազանցի 1,5 տոկոսը

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) հայտարարել է, որ Ադրբեջանի ՀՆԱ-ի աճը 2015 թվականին չի գերազանցի 1,5 տոկոսը: Բանկն ավելի վաղ կանխատեսել էր, որ Ադրբեջանի տնտեսական աճն այս տարի կկազմի 3 տոկոս:

 ՎԶԵԲ-ը հայտնել է, որ Ադրբեջանը «տուժել» է ածխաջրածիններից իր կախվածության պատճառով, որոնց գները նվազել են:

Հետաքրքիր է, որ Ադրբեջանի կառավարությունը 2015 թվականին ՀՆԱ-ի 4,4 տոկոս աճ է կանխատեսում, այն ժամանակ, երբ Տնտեսական և սոցիալական զարգացման կենտրոնը (CESD) կանխատեսում է ընդամենը 1 տոկոս աճ` կախված  նավթի գների կտրուկ անկման հետ:

Կարդացեք նաև` «Նավթային անեծք». ադրբեջանական տնտեսությունը քաղում է դառը պտուղները

Ադրբեջանի պետբյուջեն 66 տոկոսով ձևավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին, առկա է նաև անուղղակի կախվածություն: Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում է գազը, նավթն ու նավթամթերքները:
Նավթի գների անկման հետ կապված` Ադրբեջանի նավթարդյունաբերության ոլորտում էներգակիրների արդյունահանման ծավալների և աշխատակիցների զանգվածային կրճատումներ են սկսվել:

Ադրբեջանի 2015 թվականի պետբյուջեում նավթի գինը մեկ բարելի համար նախատեսված է 90 դոլար: Ներկայում այն արդեն պետբյուջեում նախատեսվածից 36 դոլարով ցածր է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում