Տավուշում 2-րդ եռամսյակում ծնված նորածիններին նվերներ են հանձնել
06/08/2012 14:46
Նմանատիպ
Տավուշում շարունակվում է «Օրորոց» բարեգործական ծրագիրը, որը մեկնարկել է 2002 թվականից:
Տավուշի մարզպետարանի լրատվական ծառայությունից հայտնում են, որ ծրագրի շրջանակում նվերների փաթեթներ են հանձնվել Տավուշի մարզում 2-րդ եռամսյակում ծնված նորածիններին:
Փաթեթները նախատեսված են նպաստառու ընտանիքների երեխաների համար: Այս անգամ մարզ էր բերվել ընդհանուր թվով 41 փաթեթ, որից 13-ը ստացել են Իջևանի, 7-ը՝ Նոյեմբերյանի, 2-ը՝ Դիլիջանի տարածաշրջանների մանկիկները, իսկ Բերդում, 1-ին և 2-րդ եռամսյակում ծնված երեխաներին, ընդհանուր հանձնվել է 19 փաթեթ:
Ծրագրի ներկայացուցիչներն այցեր են կատարել նախկինում արդեն փաթեթներ ստացած նպաստառու մի քանի ընտանիքների:
Հետևեք մեզ նաև Telegram-ում