ԵՄ-ն Վրաստանին 13 մլն եվրո է տրամադրել

ԵՄ-ն Վրաստանին 13 մլն եվրո է տրամադրել

Եվրահանձնաժողովը Վրաստանին տրամադրել է 13 մլն եվրո՝ երկրի մակրոտնտեսական օգնության ծրագրի համար:

Ինչպես տեղեկացնում է Грузия online-ը, ընդհանուր առմամբ, 2013թ.-ի օգոստոսին հաստատված որոշմամբ՝ Վրաստանին 46 մլն եվրո էր հատկացվելու, որպես երկրի մակրոտնտեսական ծրագրերին օգնություն:

ԵՄ Վրաստանի գրասենյակը տեղեկացրել է, որ այդ օգնությունը ներառում է նաև 10 մլն եվրո որպես վարկ:

Երկրորդը 23 մլն եվրոյի չափով, որից 10 մլն եվրոն` գրանտի, իսկ 13 մլն եվրոն վարկի տեսքով, նախատեսվում է տրամադրել 2015 թվականի կեսերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում