ԼՂՀ ՊԲ զինծառայողը վիրավորվել է ականի պայթյունից
06/08/2012 15:15
Նմանատիպ
Օգոստոսի 5-ին ժամը 13:25-ի սահմաններում ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում ականի պայթյունի հետևանքով ձախ ոտքի կրունկի շրջանում վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Արթուր Սեյրանի Գևորգյանը:
ԻՆչպես հաղորդում են ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժնից, վիրավորված զինծառայողն անմիջապես տեղափոխվել է հոսպիտալ և ենթարկվել վիրահատության:
Նրա վիճակը կայում ծանր է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում