Հայաստանը ավելի պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերություններ վերականգնել, քան Սփյուռքը. Մահչուպյան

Հայաստանը ավելի պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերություններ վերականգնել, քան Սփյուռքը. Մահչուպյան

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հայ խորհրդականի նշանակումը բազմաթիվ քննարկումների առարկա դարձավ, եղան ինչպես դրական, այնպես էլ սուր, քննադատական կարծիքոներ: Նշանակումից ամիսներ անց թուրքական Անադոլու  գործակալության թղթակիցը հարցազրույց է ունեցել հայազգի էթյեն Մահչուպյանի հետ:

Վերջինս նշել է, թե ոչ բոլոր հայերն են քննադատել իր նշանակումն այդ պաշտոնում և շնորհավորողներ էլ են եղել: Անդրադառնալով քննադատական մեկնաբանություններին` Մահչուփյանն ասել է. «Դրանք ինձ շատ չեն հետաքրքրում, բայց ականջիս հասած հիմնական քննադատությունն այն է, որ կառավարությունը 1915-ի հարյուրամյակի նախաշեմին հայ ինքնությամբ մեկին իրեն խորհրդական դարձրեց: Բայց մենք մինչ այժմ վարչապետի հետ այդքան ճանապարհ ենք անցել: Հայկական հարցի վերաբերյալ որևէ խոսք չի եղել»:

Անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ապրիլի 24-ին Գալիպոլիի տոնակատարությանը հրավիրելու մասին` Մահչուփյանը նշել է. «Այս հրավերը արվել է ամբողջ աշխարհին, որից դուրս չի թողնվել նաև Հայաստանը: Չանաքքալեում զոհված զինվորների թվում նաև բազմաթիվ հայեր կան: Այդ պատճառով թեկուզ խորհրդանշական առումով հրավերը ընդունելու դեպքում դրական արդյունքներ կարելի է ակնկալել»:

Խոսելով Ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ կառավարությունից ունեցած իր ակնկալիքների մասին, նա ասել է, որ Թուրքիան նոր փուլի է պատրաստվում: «1915-ի հարցն անշուշտ միայն պատմական հարց չէ: 1915-ի հարցը հետաքրքրում է ներկայումս ապրող մարդկանց, փոխհատուցման նման բաներ կան: Հարցը միևնույն ժամանակ պետությունների հարցի է վերածվել: Այդ պատճառով էլ հարցի լուծումը էթիկայի, քաղաքավարության նորմերով լուծել չի ստացվում: Այդ հարցերի լուծումը ուժային հարաբերությունների, սակարկությունների միջոցով է կայանում»,-ասել է նա:

Վերջինս իր խոսքում նշել է, որ ՀՀ-ն ու իր քաղաքացիներն ավելի պատրասակամ են Հայաստանի հետ հարաբերությունները բարելավել, քան հայկական սփյուռքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում