Սիրիայի վարչապետը հրաժարվել է պաշտոնից և միացել ընդդիմությանը
Նմանատիպ
Սիրիայի վարչապետ Ռիադ Ֆարիդ Հիջաբը լքել է նախագահ Բաշար ալ Ասադի կառավարությունը և միացել ընդդիմությանը, հայտնել է նրա մամլո խոսնակը:
Հիջաբը վարչապետի պաշտոնում նշանակվել էր երկու ամիս առաջ` հունիսի 6-ին, և նրա այս քայլը ապստամբության սկսելուց հետո ամենաբարձր մակարդակի հարվածն էր սիրական կառավարությանը:
Ես այսօր հայտարարում եմ, որ լքում եմ սպանությունների և ահաբեկչությունների ռեժիմը և միանում ապստամբների շարքերին»,- Al-Jazeera լրատվական ալիքը ներկայացրել է վարչապետի խոսքը:
Այժմ Հիջաբը իր ընտանիքի անդամների հետ գտնվում է Հորդանանում:
Reuters-ի հաղորդած տեղեկությունների համաձայն’ վարչապետի հետ Հորդանան են փախել 2 նախարար ու 2 բարձրաստիճան զինվորական, որոնց անունները դեռևս չեն բացահայտվում:
Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Ամրո Ղլուանջիին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում