Սիրիայի ընդդիմությունը չի կարողացել կառավարական պատվիրակությանը ներկայացնել ընդհանուր դիրքորոշում

Սիրիայի ընդդիմությունը չի կարողացել կառավարական պատվիրակությանը ներկայացնել ընդհանուր դիրքորոշում

Սիրիական ընդդիմությունը դեռ չի կարողացել կառավարական պատվիրակությանը ներկայացնել ընդհանուր դիրքորոշում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է բանակցություններում գտնվող աղբյուրը: Աղբյուրի տեղեկացմամբ բանակցություններն ընթանում են բարդ, և դեռ վաղ է խոսել արդյունքների մասին: «38 ընդդիմադիրների մեծամաասնությունը կողմնակից են, մի քանիսը դեմ դիրքորոշմանը, և ընդհանուր դիրքորոշման հասնել չհաջողվեց»,- նշել է աղբյուրը:

Նախօերին անկախ ընդդիմադիրների ներակայացուցիչ Խալիդ ալ Մհամիդը նշել էր, որ սիրիական ընդդիմությունը Մոսկվայում միասնական դիրքորոշում է համաձայնեցրել բռնությունների դադարեցման և քաղբանտարկյալների ազատ արձակման անհրաժեշտության մասին:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ սիրիացիները պետք է փոխադարձ զիջումների գնան լուծում գտնելու համար: «Սիրիական հարցը պահանջում է քաղաքական լուծում, որը կարող են լուծել միայն սիրիացիները»,- նշել է նախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում