Վաղը «Հարսնաքար» ռեստորանի մոտ մոմավառությամբ կհիշատակվի Վ.Ավետյանի մահվան քառասուրքը
06/08/2012 16:39
Նմանատիպ
ՀՀ Պաշտպանության նախարարության բուժծառայության մայոր, զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահվան քառասունքի կապակցությամբ, վաղը, օգոստոսի 7-ին ժամը 19:00-ին, նրան մահ պատճառած դաժան խոշտանգման վայրում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում, տեղի է ունենալու մոմավառություն, որին հետևելու է բողոքի երթ Ավան թաղամասում, տեղեկացնում է «Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խումբը:
«Հորդորում ենք Ձեր ներկայությամբ հարգել Վահե Ավետյանի հիշատակը և պահանջել պատասխանատվության կանչել բոլոր մեղավորներին, ինչպես նաև միանալ քրեաօլիգարխիկ համակարգի բռնության հակամշակույթի հանդեպ հանրային համատարած մերժման, պարսավանքի և անհանդուրժողականության շարժմանը», -նշված է խմբի տարածած հայտարարության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում