Ջավախքում տեղի է ունեցել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու վրացական հատվածի բացումը

Ջավախքում տեղի է ունեցել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու վրացական հատվածի բացումը

Վրաստանի Էկոնոմիկայի նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին եւ Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովը մասնակցել են Բաքու – Թբիլիսի – Կարս երկաթուղային մայրուղու վրացական հատվածի շնորհանդեսին եւ դիտել են դրանով գնացքի թեստային անցավազքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

Շնորհանդեսը կայացել Է Ջավախքում՝ Կարծախում, դրան նաեւ մասնակցել են «Մարաբդա – Կարծախ երկաթուղի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Օլեգ Բիչիաշվիլին, Սամցխե-Ջավախքի նահանգապետ Ակակի Մաչութաձեն եւ այլ պաշտոնատարներ:

Ինչպես նշել են Վրաստանի Էկոնոմիկայի նախարարությունում, Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթուղային մայրուղին ճանաչվել Է կարեւորագույն նախագծերից մեկը, որն իրականացնում են Վրաստանը, Թուրքիան եւ Ադրբեջանը:

Կվիրիկաշվիլին եւ Մամեդովը ծանոթացել են ավարտված աշխատանքներին եւ նշել են նախագծի կարեւորությունն ու դրա հեռանկարները:

Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթուղին կառուցվում Է վրացա-ադրբեջանա-թուրքական միջպետական համաձայնագրի հիման վրա: Ադրբեջանը Վրաստանի հատվածի կառուցման համար տրամադրել Է 775 միլիոն դոլար գումարի վարկ:

Փոխադրամիջանցքի առավելագույն թողունակությունը կկազմի տարեկան 17 միլիոն տոննա: Ենթադրվում Է, որ սկզբնական փուլում կփոխադրվեն մեկ միլիոն ուղեւոր եւ 6,5 մլն տոննա բեռներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում