Յ.Պատրիկեևը պարտվել է իրանցուն 1/8 եզրափակիչում

Այսօր, նախատեսվածի համաձայն, Լոնդոնում մեկնարկել են հունահռոմեական ոճի ըմբշամարտի 120 կգ քաշային կարգի մրցելույթները:

1/16 եզրափակչում Հայաստանը ներկայացնող Յուրի Պատրիկեևը գոտեմարտել է Ռուսաստանի ներկայացուցիչ Հասան Բարոևի հետ և հաղթանակ տարել՝ 3:1 հաշվով:

Այնուհետև 1/8 եզրափակիչում Յ.պատրիկեևը գոտեմարտել է իրանցի Բաշիր Ասղարի Բաբաջանզադե Դարզի հետ, սակայն պարտվել է երեք մրցափուլերից հետո:

Այժմ եթե Բաբաջանզադեն դուրս գա եզրափակիչ, Հայաստանը ներկայացնող մարզիկը կարող է պայքարել միայն բրոնզե մեդալի համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում