Օբաման Եվրոպային առաջարկել է հրաժարվել խիստ խնայողության միջոցներից

Օբաման Եվրոպային առաջարկել է հրաժարվել խիստ խնայողության միջոցներից

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Արմատական ձախերի կոալիցիայի՝ ՍԻՐԻԶԱ-ի առաջնորդ Ալեքսիս Ցիպրասին շնորհավորել է Հունաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթելու կապակցությամբ եւ կարծիք հայտնել, որ Եվրոպան պետք է հրաժարվի խիստ խնայողության քաղաքականությունից, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Նախագահը նշել է, որ Միացյալ Նահանգները՝ որպես հին բարեկամ ու դաշնակից, սերտ համագործակցություն է ակնկալում Հունաստանի նոր կառավարության հետ, որպեսզի օգնի Հունաստանին վերադառնալու բարգավաճման ուղի»,- ասված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:

Ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, Օբաման նաեւ ասել է, որ Եվրոպան պետք է հրաժարվի խիստ խնայողության քաղաքականությունից, ինչպես դա արել է ԱՄՆ-ը, եւ «ընդունի զարգացման ուժեղ ծրագիր»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում