ԱՄՆ-ի նախագահի նոր ինքնաթիռը կդառնա Boeing 747-8-ը

ԱՄՆ-ի նախագահի նոր ինքնաթիռը կդառնա Boeing 747-8-ը

ԱՄՆ-ի նախագահի նոր ինքնաթիռը կդառնա Boeing 747-8-ը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ռազմաօդային ուժերի նախարար Դեբորա Լի Ջեյմսի հայտարարության մեջ:

«Նախագահական ինքնաթիռն ԱՄՆ-ի, ինչպես նաեւ նախագահի դիվանատան ամենանկատելի խորհրդանշաններից մեկն Է: Boeing 747-8-ը երկրում արտադրվող իքնաթիռներից միակն Է, որը լիովին համապատասխանում Է դրան եւ այն բոլոր պահանջներին, որոնց կատարումն անհրաժեշտ Է պետության ղեկավարի աշխատանքի ապահովման համար»,- ասել Է Ջեյմսը:

Ռազմաօդային ուժերի նախարարը, մասնավորապես, նշել Է չորս շարժիչների եւ լայն ֆյուզելաժի առկայությունը:

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ «թիվ մեկ ինքնաթիռ» դառնալու մրցույթին նաեւ մասնակցել Է Airbus ընկերության A380 հանրանավը, որը հավաքում են Ֆրանսիայում: Ինքնաթիռի գնման վերջնական գինն առայժմ որոշված չԷ, քանի որ զինվորականները դեռ պետք Է Boeing-ի հետ քննարկեն մի շարք տեխնիկական մանրամասներ:

Այժմ Սպիտակ տան ղեկավարն օգտագործում Է Boring 747 ինքնաթիռը, որն ունի VC-25 նշանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում