30 տարի անց ԵՄ-ի ոչ մի երկիր G7-ի մեջ չի մտնի. Եվրահանձնաժողովի նախագահ

30 տարի անց ԵՄ-ի ոչ մի երկիր G7-ի մեջ չի մտնի. Եվրահանձնաժողովի նախագահ

Եվրամիությանը լուրջ փոփոխություններ են սպասում աշխարհում տեղի ունեցող գլոբալ տնտեսական գործընթացների ֆոնին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս կարծիքը հայտնել Է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոր Յունկերը:

«30 տարի անց ԵՄ-ի ոչ մի երկիր այլեւս չի կարողանա առաջատար տերությունների G7 ակումբի մասնակից լինել»,- հայտարարել Է Յունկերը Le Figaro ֆրանսիական թերթում հունվարի 29-ին հրապարակված հարցազրույցում:

Նա հիշեցրել Է, որ «եթե 1900 թվականին Եվրոպայում ապրում Է աշխարհի բնակչության 20 տոկոսը, ապա 2100 թվականին այդ ցուցանիշը կկազմի միայն 4 տոկոս»:

Այդ կապակցությամբ Յունկերը համոզված Է, որ եվրոյից Հունաստանի հավանական հրաժարվելու եւ ԵՄ-ից դուրս գալու շուրջ շահարկումները հակաարդյունավետ են: «Մենք առանց այդ Էլ ամենափոքր աշխարհամասն ենք,- նշել Է Եվրահանձնաժողովի ղեկավարը:-Այժմ տրոհման շուրջ դատողություններ անելու ժամանակը չԷ»:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Յունկերը նաեւ կտրականապես բացառել Է հունական պարտքը դուրս գրելու հնարավորությունը: «Այդ մասին խոսք լինել չի կարող: Եվրոյի գոտու մնացած երկրները չեն պաշտպանի դա»,- ընդգծել Է նա, հիշեցնելով, որ ավելի վաղ արդեն արվել են զիջողություններ՝ իջեցվել են բանկային տոկոսադրույքները, երկարացվել են փոխառությունների ժամկետները: «Մենք հարգում ենք Հունաստանի վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Սակայն Հունաստանը նույնպես պետք Է հարգի մնացածներին: Նոր պայմանավորվածություններ հնարավոր են, բայց դրանք արմատական փոփոխությունների չեն բերի»,- հայտարարել Է Եվրահանձնաժողովի նախագահը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում