«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանը մեկնե՞լ է Գերմանիա հանգստանալու
07/08/2012 09:19
Նմանատիպ
«Ժողովուրդ»-հաղորդած տեղեկություններով` ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը Լոնդոնում շարունակվող օլիմպիական խաղերը դիտելուց հետո մեկնել է Գերմանիա՝ Բադեն-Բադեն առողջարանային քաղաք՝ հանգստանալու։ Թերթի աղբյուրները փոխանցում են, Սերժ Սարգսյանը Բադեն-Բադեն է գնացել հայ մի քանի օլիգարխների ուղեկցությամբ։ «Սակայն վաղը Սարգսյանը ստիպված է լինելու ընդհատել է իր արձակուրդը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կանչով շտապ մեկնել Մոսկվա։ Փորձեցինք Սերժ Սարգսյանի հանգստի մասով ստացած տեղեկությունը ճշտել նախագահականի հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի ղեկավար Մերի Հարությունյանից, որը լսեց մեր հարցն ու ասաց, որ օրվա ընթացքում կպատասխանի։ Սակայն մինչև օրվա վերջ այդպես էլ պատասխան չստացանք»,–գրում է թերթը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում