Թուրք-ադրբեջանա-թուրքմենական եռյակի հերթական հանդիպումն այսօր է

Թուրք-ադրբեջանա-թուրքմենական եռյակի հերթական հանդիպումն այսօր է

Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում այսօր հանդիպում են Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարները: Հանդիպման ժամանակ, քաղաքական ոլորտում համագործակցության հարցերին զուգահեռ, կքննարկվեն նաև տարածաշրջանային նախագծեր էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում:

Թուրքական «Ենի Շաֆագ» թերթն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանն ու Թուրքիան ծրագրում են ստեղծել Եվրասիական էներգամիություն, որի կենտրոնը պետք է լինի Ստամբուլը: Էներգետիկ միությունը միավորելու է 18 երկրների, որը պետք է գլխավորեն Թուրքիան և Ադրբեջանը:

Հիշյալ երկրների արտգործնախարարների նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել 2014 թվականի մայիսի 26-ին Բաքվում: Հանդիպման ժամանակ քննարկվել էին տարածաշրջանային նախագծեր, ինչպես նաև էներգետիկ ոլորտում համագործակցությանը եւ էներգետիկական երթուղիների հետ կապված հարցեր:

Այդ հանդիպման արդյունքում, Մամեդյարովը հայտարարել էր, որ երեք երկրները ցանկանում են նոր ձևաչափ ստեղծել, որտեղ կմասնակցեն նաև վերը թվարկված ոլորտների նախարարները: Թուրքիայի  նախկին արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն դեռևս նախանցյալ տարվա վերջին ԵԱՀԿ նախարարների խորհրդի 20-րդ նիստի ժամանակ էր հայտարարել Թուրքիա-Ադրբեջան-Թուրքմենստան եռակողմ հանդիպումների ձևաչափի ստեղծման մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում