Վախճանվել Է Նոբելյան մրցանակի դափնեկիր, լազերի ստեղծող Չառլզ Թաունսը

Վախճանվել Է Նոբելյան մրցանակի դափնեկիր, լազերի ստեղծող Չառլզ Թաունսը

99 տարեկան հասակում Օքլենդում (Կալիֆոռնիայի նահանգ) վախճանվել Է ամերիկացի ֆիզիկոս Չառլզ Թաունսը, որի հայտնագործություններն օգնեցին լազերի ստեղծմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ամերիկյան New York Times թերթը՝ վկայակոչելով նրա դստերը՝ Լինդա Ռոզենվեյնին: Գիտնականը մահացել Է անցած երեքշաբթի օրը՝ հունվարի 27-ին:

Չառլզ Թաունսը եւ խորհրդային երկու գիտնականներ՝ Նիկոլայ Բասովը եւ Ալեքսանդր Պրոխորովը, 1964 թվականին ֆիզիկայի գծով Նոբելյան մրցանակ են ստացել միկրոալիքային ճառագայթման (մազեր) եւ լույսի ճառագայթման (լազեր) սարքերի բնագավառին վերաբերող աշխատության համար: Այդ հայտնագործությունները թույլ տվեցին բեկում կատարել գիտության, տեխնոլոգիաների եւ կապի ասպարեզում:

«Ինտերֆաքս»-ը հավելում Է, որ Թաունսը ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամ Էր (1956 թվական), ինչպես նաեւ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի օտարերկրյա անդամ (1994 թվական):

Հետևեք մեզ նաև Telegram-ում