«Հրապարակ». «Փարոսի» նպաստառուներից գանձած «գույքահարկը» վերադարձվել է
Նմանատիպ
«Հրապարակ»-ը անդրադարձել է իր կողմից հրապարակած այն տեղեկատվությանը, ըստ որի Աշտարակ քաղաքում «Փարոս» համակարգի աշխատողները փորձել էին հնարամտորեն փող աշխատել նպաստի հույսին մնացած մարդկանց հաշվին, մասնավորապես գրելով. «Երեկ «Հայփոստից» հայտարարել են, որ փոստի աշխատակիցները որևէ առնչություն չունեն վերոնշյալ դեպքերի հետ, սակայն, մեր հավաստի տեղեկություններով, Աշտարակ քաղաքի փոստային բաժանմունքի պետը հրավիրվել է ոստիկանություն, և կասկածներ կան, որ փոստի աշխատողները ևս մասնակցել են այս մեքենայություններին։ Իսկ երեկ «գույքահարկը վճարած» քաղաքացիներին կանչել ու վերադարձրել են գանձված գումարները և գույքահարկ վճարելու համար նրանց ուղղորդել համապատասխան կառույց։ Ոստիկանության լրատվական ծառայությունից մեզ տեղեկացրին, որ մեր հրապարակման հիման վրա նյութեր են նախապատրաստվում»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում